Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատարանը պատասխանող կողմից ապացույցներ է պահանջել». «Այբ»-ի հանրային կապերի և մեդիայի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար

Հունիս 11,2021 18:03

«Այբ» կրթական հիմնադրամի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած երկու հայցադիմումները վարույթ են ընդունվել, դատական նիստերը նշանակվել էին հունիսի 11-ին։ Այս հանգամանքի վերաբերյալ գրությունը նույնպես ուղարկվել էր գլխավոր դատախազին։

Aravot.am-ի հետ զրույցում «Այբ» կրթական հիմնադրամի հանրային կապերի և մեդիայի հետ հարաբերությունների բաժն ղեկավար Նվարդ Առաքելյանը հետեւյալը հայտնեց. «Պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել երկու հայցադիմում, դատական նիստը նշանակվել էր 2021 թվականի հունիսի 11-ին։

Այսօր տեղի է ունեցել առաջին նիստը, որի ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամը ներկայացրել է հայցադիմումների առարկաներն ու հիմքերը։ Դատարանը պատասխանող կողմից ապացույցներ է պահանջել: Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930