Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի համբույրին ի պատասխան «Ես արժանի չեմ» ասող կինը Լոռու մարզպետի հորաքույրն էր. Irakanum

Հունիս 11,2021 17:55

Irakanum.am. Երեկ Մեծավանի գերեզմանատանը Նիկոլ Փաշինյանին լացելով դիմավորած որդեկորույս կինը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հորաքույրն էր:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Մեծավան նախընտրական քարոզարշավի շրջանակում էր այցելել ու իր ելույթից հետո գնաց Մեծավանի գերեզմանատուն 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաներին հարգանքի տուրք մատուցելու ու տղաներից մեկի՝ Սեւակ Սերոբյանի, շիրիմի մոտ հանդիպեց սեւազգեստ, սգացող հարազատներին: Փաշինյանը գերեզմանին ծաղիկներ դրեց, ծնկի իջավ: Մայրը, տեսնելով այս տեսարանը, արցունքները սրբելով ասաց. «Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, երկնքից դու տեսնում ես, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես իրան»: Փաշինյանը համբուրեց սեւազգեստ մոր ձեռքերը, իսկ կինն ասում էր. «Ես արժանի չեմ»:

Irakanum.am-ը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ այս սրտառուչ տեսարանը հենց ի՞նքն էր կազմակերպել, ի պատասխան մարզպետն ասաց. «Դա ինձ համար քննարկման թեմա չէ, նույնիսկ ամոթ է, որ դուք զանգել եք ու նման հարցեր եք տալիս: Չեմ էլ ուզում երկխոսության մեջ մտնել, դա իմ ցավն ու վիշտն է, հեռու մնացեք: Թող իրենք գնան շոուներ անեն, ես ոչ մեկի չեմ ցանկանա, որ ունենա այն ապրումները, որ ես կամ Սեւակի ծնողներն են ունեցել: Այդ մարդիկ այ էդքան սրբություն չունեն, որ ասում են, թե շոու էր: Ոչ միայն Սեւակի, այլեւ մյուս զոհված տղաների գերեզմանին է գնացել: Դա առաջին ու վերջին անգամը չէ, որ վարչապետը գնացել էր: Այո, այդ կինը իմ հալալ հորաքույրն էր, էդտեղ ինչ կար կազմակերպելու, դուք ինձ ինչի տեղ եք դրել: Էդպես խոսողները գլուխները պատին են տալիս, իրենց արշինով թող չչափեն… նախընտրական փուլում կարմիր գիծը չի կարելի անցնել ու մարդկանց զգացմունք ների հետ խաղալ, ամոթ է, ամոթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930