Ա1+. Քարոզարշավի տարբերվող ու ավանդական տարբերակից շեղվող ձևաչափով է որոշել ընտրարշավն անցկացնել «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Անցնել տուն առ տուն, թակել բոլոր դռները, խոսել բոլորի հետ անհատապես ու հասկանալ մարդկանց խնդիրները, կարճ ասած՝ «դռնեդուռ» քարոզարշավ է իրականացնում, «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ՔՈ գլխավոր շտաբի համակարգող Գոռ Հակոբյանը։
«Ե՛վ Երևանում, և՛ Հայաստանի տարբեր մարզերում, այն բնակավայրերում, որտեղ ցանց ունենք, ուղղակի գնում ենք, թակում ենք մարդկանց դռները, մտնում ենք մարդկանց տուն, խնդրում ենք նրանց ուշադրությունը, ներկայացնում ենք մեր կուսակցությունն ու խնդրում ենք, որ աջակցեն մեզ և ընտրեն», – ասաց Գոռ Հակոբյանը։
Անդրադառնալով «GALLUP International Association»-ի վերջին հարցումների պատասխաններին՝ որտեղ իրենց կուսակցությունը ձայների շատ քիչ տոկոս էր ստացել, նա նշեց, որ դրան զուգահեռ ֆեյսբուքում առցանց հարցումներ կան, որտեղ իրենք 6-8% ձայներ են ստանում․ «Այսօր մեր դռնեդուռ քարոզչության ընթացքում ամեն երրորդ մարդուց մեկը հայտնում է, որ համակրում է մեզ։ Մարդկանց հետ շփվելիս այլ տպավորություն է նրա համեմատությամբ, ինչ ներկայացնում են»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: