Լրահոս
Օրվա լրահոսը

«Դողէրոցքը հաղթահարեք այլ կերպ». Միքայել Մելքումյանը վերջին հարցումների մասին

Հունիս 11,2021 17:14

«Գելափ ինթերնեյշնլ»-ի հրապարակած այսօրվա հարցումները, ըստ ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մելքումյանի՝ ստահոդ են եւ իրականության հետ որեւէ աղերս չունեն։

Հիշեցնենք, ըստ հրապարակված արդյունքների՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան այս կիրակի օրը, ապա ԲՀԿ-ն 3,7 տոկոս ձայն կհավաքի։

«Ինչ-որ հայտնի ուժ կամ ուժերի մի խումբ հուզված են ԲՀԿ-ի ռեյտինգով, ԲՀԿ նախագահի մարդաշատ նախընտրական հանդիպումներով, որոնք անցնում են շատ ջերմ մթնոլորտում։ Այդ ուժերին հորդորում եմ իրենց հուզմունքները եւ դողէրոցքը հաղթահարել այլ կերպ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը։

Նա վստահ է, որ ամսի 20-ից հետո կտեսնենք, թե ինչպես է կառավարությունը ձեւավորվում բացառապես ԲՀԿ-ի ձայներով։

Իսկ այս ընկերությունը դեռեւս պետք է հիմնավորի իր հարցումների արդյունքները, որոնք ըստ Միքայել Մելքումյանի՝ որեւէ տրամաբանության չեն ենթարկվում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930