Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հունիսի 10-ին մասնակցեց Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի բակում տեղադրված հուշաղբյուրի բացմանը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում դպրոցի հերոսացած շրջանավարտներ Շավարշ Մուրադյանի, Գրիշա Թումանյանի, Արեգ Հակոբյանի․․․
Հուշաղբյուր-քանդակի հեղինակներն են Արթուր եւ Կարեն Սաղաթելյանները:
Դպրոցի դահլիճում նաեւ տղաների հիշատակին նվիրված հայրենասիրական ցերեկույթ էր կազմակերպվել, որի ընթացքում ելույթ ունեցավ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Թիվ 7 հիմնական դպրոցի երեք դասասենյակ անվանակոչվել է շրջանավարտ հերոսների անուններով։
Սյունիքի մարզպետարան