Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ձայնագրություն հրապարակելը զիբիլ է, ապա, հարգելի 1-ին նախագահ, ինչո՞ւ ես ուզում, որ Նիկոլը ձայնագրություն հրապարակի»․ Աշոտյան

Հունիս 11,2021 16:44

«Նկատեցի, որ առաջին նախագահը փոքր-ինչ խորամանկեց, որովհետեւ մի կողմից պիտակավորեց նման պայքարը, ձայնագրություն հրապարակելը, իսկ մյուս կողմից դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ իրենց խոսակցության ձայնագրությունը թող հրապարակի»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, թե դրա բովանդակությունը զիբիլ էր։

Արմեն Աշոտյանի խոսքով․ «Եթե ձայնագրություն հրապարակելը վատ է, գարշելի է, զիբիլ է, ապա,  հարգելի 1-ին նախագահ, ինչո՞ւ ես ուզում, որ Նիկոլը ձայնագրություն հրապարակի։ Մենք քեզ հավատում ենք, պետք չի, որ Նիկոլը նման գարշելի բաներ անի։ Իսկ եթե ձայնագրությունը լավ է, ուրեմն լավ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930