ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ Գելափը սկսեց հետևողական նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տոկոսները, տեխնոլոգները մեզ զգուշացրին, որ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է, իսկ ընտրություններից առաջ պատվիրատուի կուսակցությունը կշրջանցի իշխանական կուսակցությանը:
Քանի որ մեզ էլ էր անհրաժեշտ այս ամենին փաստարկված պատասխանել, այս շաբաթվա սկզբին սոցհարցում պատվիրեցինք մեր ներքին օգտագործման համար, և պարզվեց, որ հունիսի 7-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հեռախոսային հարցման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 3,5 անգամ ավելի շատ ձայն է հավաքում, քան Հայաստան դաշինքը, 30 անգամ ավելի, քան Բաբաջանյան-Շիրինյան, Բարգավաճ Հայաստան և Հանրապետություն կուսակցությունները:
Դե, իսկ հանրահավաքների պարզ դիտարկումներն էլ հաստատում են իմ հրապարակած թվերի համապատասխանությունը: Ակնհայտ է, որ տեխնոլոգիաները միշտ չէ, որ կարող են մոլորեցնել:
Կարդացեք նաև
Հ.Գ. Հեղափոխությունից հետո Գելափն էլ հնարավորություն ուներ բարձրացնելու իր շատ ցածր վարկանիշը: Ցավոք, չօգտվեց այդ հնարավորությունից: