Լրահոս
Օրվա լրահոսը

Gellup-ի նոր տվյալներով՝ Փաշինյանի կուսակցությունն արդեն իսկ զիջել է իր դիրքերը «Հայաստան» դաշինքին

Հունիս 11,2021 16:32

Այսօր կայացած ասուլիսում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց անցկացրած վերջին հետազոտության տվյալները, ըստ որոնց, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, որի մեջ մտնում է ՀՅԴ-ն եւ սյունեցիների «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, այս պահի դրությամբ առավել ձայներ ունի, քան Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: Պատասխանելով հարցին՝ եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, հարցվածների 24,1 տոկոսն ընտրել է «Հայաստան» դաշինքը, 23,8 տոկոսը՝ ՔՊ-ն: Անցողիկ շեմը հատել է նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մեջ մտնում է Վանեցյանի կուսակցությունը եւ ՀՀԿ-ն: Նրանց ձայն կտար հարցվածների 7,4 տոկոսը:

ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» համապատասխանաբար 3,7 եւ 3,1 տոկոս են հավաքել:

Իսկ ՔՊ-ի «արբանյակներ» համարվող Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը եւ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2,5 եւ 2,3 տոկոս:

«Ազգային բեւեռն» ու ՀԱԿ-ը հավասար՝ 0,8 տոկոս արդյունք են գրանցել, իսկ «Հայոց Հայրենիք» եւ 5165 կուսակցությունները՝ 0,7-ական տոկոս:

Ոչ մեկին ձայն չտվողները 9,2 տոկոս են: Պատասխանելուց հրաժարվել են 9,5 տոկոսը, իսկ դժվարացել է պատասխանել 8,7 տոկոսը:

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցությանը, ապա հարցվողների 53,9 տոկոսը միանշանակ մասնակցելու է, 10,3 տոկոսը «ավելի շուտ մասնակցելու է»: Իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց հրաժարվում են հարցվողների 22,7 տոկոսը՝ պնդելով, որ միանշանակ չեն մասնակցելու: Եվս 12,8 տոկոսն ասում է, որ «ավելի շուտ չի մասնակցի»: Այսպիսով, հարցվածների գրեթե 36 տոկոսը ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում մասնակցել երկրում իշխանության ձեւավորմանը:

Հետաքրքիր է նկատել, որ ՔՊ-ին ձայն տվողները հիմնականում գյուղական համայնքներից են՝ 33 տոկոս: Մարզային քաղաքների բնակիչների ընդամենը 24,1 տոկոսն է այդ կուսակցությանը պատրաստվում ձայն տալ, իսկ երեւանցիների՝ 16,2 տոկոսը: Ճիշտ հակառակ պատկերը «Հայաստան» դաշինքի դեպքում է. այս քաղաքական ուժին առավելապես ձայն են տալիս երեւանցիները՝ 27,5 տոկոս, ապա մարզային քաղաքների բնակիչները՝ 25,9 տոկոս, եւ ամենաքիչը՝ գյուղաբնակները՝ 18,3 տոկոս:

Նշենք նաեւ, որ հարցմանը մասնակցել է 1103 անձ: Հարցումները կատարվել են հեռախոսով, ընտրանքային սխալը 3 տոկոս է, հարցումն իրականացվել է հունիսի 7-10-ն ընկած ժամանակահատվածում:MPG-Gallup-Int-pre-election-survey-4nd-wave-pas-paaaaas-hy

Պատրաստեց Մ. Բարսեղյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930