Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տեղեկություն կա, որ նիկոլականներին քվեարկության կտանեն մինչեւ կեսօր, հետո «չեպեներ» կլինեն»․ Արմեն Աշոտյան

Հունիս 11,2021 15:49

«Օդում կախված լուրերի համաձայն (աղբյուրս արժանահավատ է, բայց, այդուհանդերձ), Նիկոլ Փաշինյանն իր վարչական ռեսուրսներով ապահովվող էլեկտորատին հանձնարարել է ամսի 20-ին տանել մինչեւ օրվա առաջին կեսը։ Այսինքն, նիկոլականները՝ ժողովրդի մոլորյալ, վախեցած, իրեն սիրող հատվածը, գնալու են քվեարկության հիմնականում մինչեւ կեսօր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով․ «Հետո ինչ-որ բան է հրահրվելու ընտրական տեղամասերում, որպեսզի խաթարվի մնացածի քվեարկությունը, որպեսզի սովորական մարդիկ չհասցնեն քվեարկեն։ Արդյունքները կամփոփվեն, ու կտեսնեն, որ իրենք շատ են ձայն հավաքել։ Մանավանդ, սրա հիմքում կա նաեւ տեխնիկական խնդիր։ Նրանց հույսն այն է, որ իրենք իրենց ընտրազանգվածին տանեն տեղամասեր, հետո «չեպեներ» սարքեն․ քվեարկության գործընթացը երկար է, եւ վերջում կհաշվեն ու կտեսնեն, որ իրենց ձայները շատ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930