ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները:
ՀՀ Ազգային ժողով