Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանից Aravot.am-ը պարզեց, որ արդեն հայտնի են առաջին քննության նախնական արդյունքները: Մասնավորապես, կենսաբանություն առարկայի միասնական քննության հայտագրվածների թիվը 1316 էր, քննության մասնակիցների թիվը` 1297: Կենսաբանության միջին միավորը 12,75 է, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 274 դիմորդ` մասնակիցների 21,2 %-ը, 18-20 միավոր հավաքածների թիվը 305 է, որը կազմում է մասնակիցների 23,6%-ը: Այդ թվում 20 միավոր է ստացել 10 դիմորդ:
Համաշխարհային պատմություն առարկայի համար հայտագրվածների թիվը 31 էր, քննության մասնակիցների թիվը` 29: Համաշխարհային պատմության միջին միավորը 13,6 է: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 7 է, այսինքն` մասնակիցների 24,1%-ը, 18-20 միավորներ հավաքած դիմորդների թիվը նույնպես և է կամ 24,1%: Այս քննությունից 20 միավոր որեւէ մեկը չի ստացել, իսկ 19-19,75 միավոր է վաստակել 3 մասնակից:
Աշխարհագրություն առարկայի համար հայտագրվածների թիվը 187 է, քննության մասնակիցների թիվը չի փոխվել: Միջին միավորը 13,99 է, «կտրվածների» թիվը 19 է, որը կազմում է մասնակիցների 10,2 %-ը: 18-20 միավոր հավաքածների թիվը 43 է կամ 20 %: Աշխարհագրություն առարկայից 4 հոգի 20 միավոր է ստացել:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին դիմորդները քննություն հանձնեցին աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ