Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երազում եմ լինի այնպիսի իշխանություն, որ տիկին Նազարյանի որդին երբեք գերության մեջ չհայտնվի»․ Արմեն Աշոտյան

Հունիս 11,2021 15:33

«Երեկ Լենա Նազարյանը կրկին հայտնի դարձավ․․․երեւի ողջ օրն ականջները կարմիր էր, որովհետեւ այնքան էին մարդիկ իրեն լսում ու նախշում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանի երեկվա հայտարարությանը, որ հանրությունը եւ քաղաքական ուժերը եւս պետք է Ադրբեջանից պահանջեն մեր ռազմագերիներին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց․ «Մի բան կարող եմ ասել։ Տիկին Նազարյանը վերջերս որդի է ունեցել։ Երազում եմ, որ ՀՀ-ում լինի այնպիսի իշխանություն, որ տիկին Նազարյանի որդին երբեք գերության մեջ չհայտնվի, եւ որ իշխանությունը երբեք իր որդու հասցեին նման անբարոյական հայտարարություններ չանի։ Չեմ ուզում, որ բումերանգը պտտվի, եւ նրա որդին կրի նրա քաղաքական մեղքերի ծանրությունը։ Ուզում եմ այնպիսի իշխանություն լինի 18 տարի անց, որ իմ որդին էլ խաղաղ ծառայի ու ունենա թասիբով, եւ ոչ երկրով մեկ ղժղժացող իշխանություն»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե քաղաքացիական վենդետաներ են լինելու, Արմեն Աշոտյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ մեկ պատերազմ բերել է մեր գլխին եւ հիմա ուզում է եղբայրասպան պատերազմ հրահրել․ «Չի հաջողվելու։ Հանրության համբերության բաժակը լցվել է եւ դա կերեւա հունիսի քսանի քվեարկության ժամանակ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930