Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն 1949թ. հունիսի 14-ի գիշերը Հայաստանից դեպի Սիբիր ու Ալթայ աքսորվեց 20 000 հայ, որոնց զգալի մասը ոչնչացվեց ճանապարհին. «Ազատ հայրենիք»

Հունիս 11,2021 16:01

Եվրոպական կառույցները կոմունիզմն ու ֆաշիզմը համարել են որպես հավասարազոր հանցագործություն մարդկության դեմ: Սովետական լծից ազատագրված արևելաեվրոպական բոլոր ժողովուրդներն ունեն կոմունիզմի զոհերի թանգարաններ. նրանք հիշում են անցյալը, որպեսզի իրենց մոտ դա այլևս երբեք չկրկնվի:

Հայ ժողովուրդը 70 տարի ապրելով սովետական չարիքի կայսրությունում՝ տոկոսային հարաբերությամբ տվել է ամենից շատ զոհերը: Սկսած 1920թ. Հայաստանի բռնի սովետականացման առաջին իսկ օրվանից մինչև չարիքի կայսրության փլուզումը բանտարկվեցին, գնդակահարվեցին, կացնահարվեցին հարյուր հազարավոր հայեր: Միայն 1949թ. հունիսի 14-ի գիշերը Հայաստանից դեպի Սիբիր ու Ալթայ աքսորվեց քսան հազար հայ, որոնց զգալի մասը ոչնչացվեց ճանապարհին:

7 ամիս առաջ մեր Հայրենիքը հերթական անգամ անդամահատվեց, հերթական անգամ տասնյակ հազարավոր մեր ազգակիցները դարձան անտուն ու գաղթական, հերթական անգամ մեր կոմունիստածին քաղաքական վերնախավի պատճառով թշնամին սողում է մեր երկրից ներս, հերթական անգամ լրջորեն վտանգված է մեր պետականությունը: Եվ այս ողբերգության հիմնապատճառներից է մեր ազգային հիշողության խամրած լինելը, դարձյալ հայացքը նույն Կրեմլին հառած լինելը:

Այս տարի ևս կոչ ենք անում իրենց մտավորական համարող, Հայաստանի լինելիության համար պատասխանատու համարող իշխանավորներին՝ Հունիսի 14-ին, ժամը 11-ից միանալ մեզ Բռնադատվածների հուշարձանի մոտ՝ հավաքական հիշողության տուրք մատուցելու Սարդարապատի բռնադատվածներից մինչև անգերեզման Չարենցի ու տասնյակ հազարավորների, սովետական համակենտրոնացման ճամբարներում ու գաղութներում անհետ կորած հայորդիների հիշատակին: Բացառված չէ, որ պետականության այս թավալգլոր անկման պատճառով, սա վերջին անգամը լինի, երբ կարող եք սեփական երկրում հիշողության առկայության ապացուցմամբ պոկվել հոմո-սովետիկուսի մանկուրտությունից ու դրանով արդարացնել պետություն ունենալու և մարդ կոչվելու իրավունքը:

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930