Եվրոպական ժողովրդական կուսակցությունը գալիք ընտրություններին իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. «Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել մեր անդամ կուսակցությանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Հայաստանը տարածաշրջանում մեզ համար հուսալի գործընկեր է, և մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Եվրամիության միջև ավելի սերտ հարաբերությունների օգտին:
Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ և բացառել բոլոր հնարավոր անօրինությունները, պետական աշխատողների վրա ճնշումները և պետական ռեսուրսների չարաշահումը:
Մենք խրախուսում ենք բոլոր ներգրավված ուժերին գործընթացին ցուցաբերել կառուցողական մոտեցում և պահպանել ժողովրդավարությունը:
Վերջին ամիսներին Հայաստանը շատ ցավոտ և դժվար ժամանակներ է ապրել: Հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ի վիճակի է իր ներդրումն ունենալ երկրում և տարածաշրջանում անվտանգության վերականգնման գործում և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ` ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:
Կարդացեք նաև
Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների ընթացքին և շարունակելու ենք մշտապես կապի մեջ լինել մեր անդամ կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ»:
Եվրոպական ժողովրդական կուսակցություն