«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն իր քարոզարշավը սկսեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից: Քաղաքական ուժի անդամները ներկայացրին իրենց ծրագիրը:
«Պարզ ճշմարտություն է, որ մեր երկրում եւ առհասարակ որեւէ պետությունում կյանքի որակի երկարաժամկետ պլանավորման, զարգացման եւ առաջադիմության ճանապարհով գնալու մասին խոսելը, այն պարագայում, երբ գիտությունն ու կրթությունը գիտնվում են այնպիսի վիճակում, ինչպիսին Հայաստանում է, տեղին չէ:
Թե ինչու ենք ԳԱԱ շենքի առջեւ գտնվում, որովհետեւ սա է այն օջախը, հաստատությունը, այն տաճարը` իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ, որտեղ կուտակված է համաշխարհային մակարդակի պոտենցիալ»,-ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը: Նա հիշեց, որ Հայաստանը ԽՍՀՄԻ-ի ժամանակ առաջամարտիկ է եղել գիտության մի շարք ոլորտներում:
«Մեր թիմը շատ է ցանկանում, որ գիտությունների ակադեմիան, գիտական պոտենցիալը Հայաստանում զարթոնք ապրի, եւ դրան ուղղված մեր ծրագրերն ունեն շատ կոնկրետ ու կարճաժամկետ նշանակություն, շոշափելի եւ տեսանելի` եւ ոլորտի ներկայացուցիչների եւ դրա հետ կապված քաղաքացիների համար:
Կարդացեք նաև
ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը հայտնի գրառում ունի: Մեր թիմի աջակից, քաղաքական գործընթացների մասնակից Արա Աբրահամյանի հետ կապված, որով ասել է, որ 90-ականների ծանր տարիներին Արա Աբրահամյանը կարողացավ փրկել Գիտությունների ակադեմիան իր նյութական, բարոյական աջակցությամբ եւ կազմակերպչական ու անմիջական մասնակցությամբ»: Ուրիխանյանի խոսքով, Հերունի եւ Վիկտոր Համբարձումյան ունեցող ժողովուրդը չի կարող լինել զուտ սպասարկման ոլորտների վրա հենվող երկիր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ