Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը միացել է հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության խթանմանն ուղղված «ՁԱՅՆ ՏՈՒՐ» սոցիալական արշավին։
Արշավի նպատակն է հանրությանն իրազեկել ընտրական իրավունքի և ընտրություններին քաղաքացիների մասնակցության կարևորության մասին։
Այս կարևոր նախաձեռնությանը միացել են նաև Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, մի խումբ մտավորականներ, գիտնականներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ։