Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմի արդյունքում զոհված 16 զինծառայողների ընտանիքներ ևս հատուցում են ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է

Հունիս 11,2021 13:12

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 16 հերոս զինծառայողների ընտանիքներ և մեկ 2-րդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած հերոս հատուցումներ են ստացել։

Այսպիսով` Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը հունիսի 11-ի դրությամբ 3803-ն է, որից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1453 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով:

Հարկ ենք համարում շեշտել, որ տվյալ տեղեկատվությունը մշտապես ենթակա է փոփոխման (նվազում և ավելացում)՝ կապված նոր հատուցումների և Կամուրջ ծրագրի ներքո հատուցվող զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիշեցնում ենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները և 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ստանում են միանվագ հատուցում 10 միլիոն դրամի չափով և, այնուհետև, 20 տարի շարունակ` ամսական 200,000 – 300,000 դրամ։

2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, ապա 20 տարի շարունակ` ամսական 100,000 – 200,000 դրամ։

Երկու դեպքում էլ 100,000 ՀՀ դրամի տարբերությունը կապված է զինվորական ծառայության տեսակի կամ կոչման հետ։

Այն դեպքում, երբ զինծառայողն ունի երեք և ավելի անչափահաս երեխա, տրամադրվող ամսական գումարն ավելանում է 100,000 ՀՀ դրամով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930