Բաքվի ռազմական դատարանում այսօր հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը հանդես է եկել վերջին խոսքով, հաղորդում է haqqin.az-ը:
«Ես Հայաստանի և Լիբանանի քաղաքացի եմ: Մենք հասել էինք Լաչին: Ադրբեջանցի զինվորները փակել էին մեր ճանապարհը: Մենք մոտեցանք նրանց և ներկայացանք: Նոյեմբերի 10-ին ինձ և Մարալին ձերբակալեցին: Ես պահանջում եմ, որպեսզի նա (Մարալը-խմբ.) գա դատարան և իմ դեմքին նայելով՝ ասի այն, ինչ պատմել է քննության ժամանակ»,- ասել է Վիգեն Էուլջեքջյանը:
Դատական նիստին հանդես է եկել նաև Էուլջեքջյանի փաստաբանը՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում, և խնդրել է նրան անմեղ ճանաչել:
Դատավճիռը կհրապարակվի հունիսի 14-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ