Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Այն, ինչ տեսանք, պարզապես խայտառակություն էր, մեր տղաները չունեն այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի նրանք ի վիճակի լինեն պաշտպանելու մեր տարածքը». «Ազատագրում» շարժում

Հունիս 11,2021 13:04

«Ազատագրում» շարժումը և շարժման համահիմնադիր Սամվել Հակոբյանը խնդրանքով ու պահանջով դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

«Մեր շարժումն իր ստեղծման պահից պայքարել է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի դեմ։ Մայիսի 12-ին թուրքը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մենք ունենք խաղաղություն։ Այս խաղաղության պայմաններում մենք ունենք գերիներ, ունենք զոհեր, զավթված տարածք ունենք կոտրված արժանապատվություն։

Հունիսի 18-ին «Ազատագրում» շարժումը կատարեց իր առաջին այցը սահման։ Մեր ընկերների, մեր աջակիցների, մեր եղբայրների միջոցներով հավաքեցինք օգնություն, ջերմադիտակներ, հեռադիտակներ, գիշերային դիտարկման սարքեր և այլ զինվորներին անհրաժեշտ իրեր։ Այցի նպատակը ոչ միայն օգնությունն էր, այլև ուզում էինք մեր սեփական աչքերով տեսնել, թե ինչ պայմաններում է ապրում մեր զինվորը, ինչ պայմաններ է ՊՆ-ն ապահովել մեր եղբայրներին, որոնք պաշտպանում են մեր բոլորի անդորրը։ Այն, ինչ մենք տեսանք պարզապես խայտառակություն էր, մեր տղաները չունեն այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի նրանք ի վիճակի լինեն պաշտպանելու մեր տարածքը»,- ասաց Սամվել Հակոբյանը։

Նա նշեց, որ կարևոր է, որ հունիսի 20-ին ցանկացած քաղաքացի մասնակցի ընտրություններին․ «Ցանկացած հայ, ով ձայն կտա Նիկոլ Փաշինյանին ռիսկի տակ է դնում մեր տղաներին, մեր ծնողներին, մեր պետությունն ու մեր արժանապատվությունը։ Մասնակցեք ընտրություններին և ոչ մի դեպքում ձեր ձայնը մի տվեք դավաճան թիմին»։

«Ազատագրում» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930