Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիրառվել է հայցի ապահովման միջոց

Հունիս 11,2021 12:38

Երեխան ծնվել է Հոլանդիայում: Մայրը երեխայի հետ միասին Հոլանդիայից Հայաստան է վերադարձել 2020 թվականի օգոստոսին եւ մինչ օրս երեխայի հետ միասին գտնվում է ՀՀ-ում: Վերադառնալու պատճառը եղել է հոր կողմից երեխայի եւ երեխայի մոր նկատմամբ բազմիցս իրականացված թե հոգեբանական եւ թե ֆիզիկական բռնությունը:

Երեխան ունի առողջական լուրջ խնդիրներ:

2020թ. մայիսի 9-ին հոր կողմից բռնություն է գործադրվել ընտանիքում երեխայի եւ վերջինիս մոր նկատմամբ: Երեխան ենթարկվել է ֆիզիկական բռնության հոր կողմից, ով հարվածել է նրան ոտքով եւ բռունցքով: Մայրը նույնպես հարվածներ է ստացել, ընկել է գետնին, վնասել է աչքը:

Մայիսի 18-ին երեխայի մայրը ստացել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի հարկադիր կատարողի որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասին եւ նույն օրվա որոշումը՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու մասին:

Համաձայն որոշման Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի, պարտապանի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելել երեխայի մորը մինչեւ գործի քննության ավարտը խոչընդոտելու երեխայի հորը երեխայի հետ շփումներին:

Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»

«Առավոտ» օրաթերթ

11.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930