Մինչ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջագայությունների ընթացքում իր բոլոր մեղքերն ու ձախողումները փորձում է բարդել նախկին «թալանչիների» վրա ու ասում, որ նրանք են զինվորի հացի ու բանակի փողը տասնամյակներ շարունակ գողացել, եւ հենց դրա պատճառով է, որ ունենք այն, ինչ ունենք, իսկ իրենք թալանով չեն զբաղվում, բյուջեն չեն մսխում, Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունից պարզ է դառնում, որ Փաշինյանի իշխանության ներսում կոռուպցիոն դրսեւորումները չեն զիջում նախկին երեւույթներին։ Այսինքն՝ հեղափոխականներն էլ են աչքի ընկնում բյուջեից միլիոններ գրպանելու մեծ ախորժակով։ Նախ կարեւոր է նշել, որ ՀՊ-ն ոչ թե գերատեսչությունների ծախսերն ամբողջությամբ է ուսումնասիրում, այլ դրանց մի մասը՝ ընտրովի։
Այսպիսով՝ 2020 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգեւավճարներ են ստացել։ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ վարչապետի աշխատակազմին, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգեւավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր սոցվճարներ։
Պարգեւավճարներն ամենաքիչը տրվել են պատերազմի մեկնարկին՝ հոկտեմբեր ամսին, պարգեւատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ սեպտեմբերին պարգեւատրվել է 504 աշխատակից՝ ընդհանուր 56 միլիոն դրամի։ Մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել ե՛ւ պարգեւատրվողների թիվը, ե՛ւ պարգեւավճարի չափը՝ 500 աշխատակից ստացել է մոտ 235 միլիոն դրամ, միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատակցի մոտ կես միլիոն՝ 500 հազար դրամ պարգեւավճար է տրվել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում