«Հայկական ժամանակ». «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու նրանց առաջին համար Էդմոն Մարուքյանը դատի են տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Հայցը ներկայացվել է հունիսի 9-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին:
Հայցի պատճառը ԿԸՀ կողմից 31.05.2021թ. կայացված «5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Էդմոն Մարուքյանի լուսանկարով եւ «Լուսավոր Հայաստան կուսակցություն» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին» որոշումն է: ԼՀԿ-ն պահանջում է ԿԸՀ որոշումն ամբողջությամբ վերացնել: