Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն էր սխալ հոկտեմբերի 27-ից հետո

Հունիս 11,2021 15:00

«Հոկտեմբերի 27-ը հայոց պետականությունը կանգնեցրեց «լինե՞լ, թե՞ չլինել» հարցի առաջ: Կարծում եմ այն հավերժ մնալու է մեր պատմության մեջ եւ մնալու է, որպես սեւ էջ, որպես ազգային ամոթ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը:

Սեյրան Ավագյանի գնահատմամբ, հազարամյակներ ապրած հինավուրց հայ ազգը անցնելով պատմության քառուղիներով, մեծ ու փոքր բազում փորձություններով, կառուցելով եւ վերակառուցելով դիմակայության ազգային պատը, դրանով պաշտպանել է իր ինքնությունը, հասել է մեր օրեր որպես հայ, եւ մարդկությանը բերել ուրույն բարձր մշակույթ եւ բարոյական արժեքներ. «Դարերի մեջ ենթարկվելով բազում ավերիչ հարվածների՝ դիմակայության ազգային այդ պատը, ինչպես մեր շատ եկեղեցիներ, վանքեր ու ճարտարապետական հոյակերտ կոթողներ, վերանորոգումների եւ ամրացումների կարիք ունեին: Անկախության ձեռքբերումով առաջացան լավ շանսեր իրականացնելու այն եւ դիմակայության հայկական պատին մի նոր որակ հաղորդելու: Մեր օրերում վերականգնումների, վերակառուցումների, ամրացումների` աշխատանքներին զուգահեռվեցին նաեւ անսպասելի ու հուժկու հարվածները դիմակայության հայկական պատին: Առաջին ուժեղ հարվածը տրվեց, երբ իշխանության վերնախավում առաջացավ պառակտում եւ այն իր շոշափուկները տարածեց հասարակության մեջ՝ առաջացնելով բազում ճաքեր: Երկրորդ հզոր հարվածը այն ստացավ հոկտեմբերի 27-ին, երբ պարզապես գնդակոծվեց, հրթիռակոծվեց դիմակայության այդ պատը, երբ քաղաքական դաշտը պարզապես բաժան-բաժան արվեց, ատելության թույնը մտցվեց այդտեղ եւ տեղ-տեղ հակասությունները հասցնելով արյան ու վրեժի աստիճանի»:

Սեյրան Ավագյանը հիշեցնում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերը ամբողջ աշխարհի համար ներկայացվեց, որպես ահաբեկչական հարձակում ԱՄՆ-ի վրա եւ ամերիկյան հասարակությունը համախմբվեց պետությանը սպառնացող վտանգները դիմակայելու համար:

Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ սրանից շուրջ 2 տարի առաջ: Ի՞նչն էր սխալ հոկտեմբերի 27-ից հետո. այս եւ այլ հարցերի պատասխաններ կարդացեք «Դիմակայության հայկական պատը» հոդվածաշարի 5-րդ թողարկման մեջ՝ «Առավոտի» 11. 06. 2021-ի համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930