ՀԴԿ նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նարինե Դիլբարյանն Aravot.am-ին փոխանցեց, որ իրենք բողոքարկելու են ԿԸՀ-ի այսօր կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն այսօր մերժեց ՀԴԿ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը`վերջին չորս տարին ՀՀ-ում բնակվելու մասին փաստաթղթերում անճշտությունների պատճառով:
Մեր զրուցակիցն ասաց՝ սահմանված եռօրյա ժամկետում դիմումը կներկայացնեն դատարան. թիմում մարտական են տրամադրված, քարոզարշավն էլ շարունակելու են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ