Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան․«Իմ օրոք կնքված պայմանագրերը, եթե չլինեին, մենք շատ ավելի շուտ պարտված կլինեինք, Նիկոլի բախտը կբերեր, պարտությունն իր գլխին չէր ջարդվի»

Հունիս 10,2021 22:40

«Մի շահ ավելի հզոր ու կարկառունների մի խումբ էլ կա, որ ասում են՝ Ռուսաստանի հետ անմիջապես պետք է խզել բոլոր հարաբերությունները, ընկնել Ամերիկայի գիրկը, ՆԱՏՕ-ի գիրկը եւ այլն»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ   ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր  հայտարարում են, թե ընտրություններից հետո պետք է վերանայել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ավելի խորացնելով այն, իսկ ԲՀԿ-ն էլ ասում է՝ նոր ռազմաքաղաքական պայմանագիր պետք է կնքվի։

Պարոն նախագահն ասաց՝ հայ-ռուսական հարաբերությունները հաստատված են հրաշալի իրավա-քաղաքական հիմքի վրա․«Այնպիսի պայմանագիր, որը 1997 թվականին ենք մենք կնքել՝ մեծ պայմանագիրը, որը կոչվում է բարեկամության ու համատեղ անվտանգության պայմանագիր, փայլուն իրավաբանական փաստաթուղթ է։ Դրա տակ բազմաթիվ ուրիշ օրենքներ կան՝ օդային համատեղ պաշտպանության ստորաբաժանումն են, եւ սահմանապահ համատեղ կիրառումը, հազարումի․․․ այդ բոլորը կնքվել են իմ օրոք։ Եթե դա չլիներ, մենք շատ ավելի շուտ պարտված կլինեինք Ղարաբաղում, եւ Նիկոլի բախտը կբերեր, պարտությունն իր գլխին չէր ջարդվի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930