Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավն այսօր շարունակեց Լոռու մարզում: Մարզկենտրոն Վանաձորում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ ՀՀ բնակչության գոնե 63 տոկոսը կգնա ընտրության եւ իր ձայնը կտա հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ ինչպես ինքն է ասում՝ Հայաստանում սահմանված թավշյա իշխանությունը կփոխարինեն պողպատե իշխանությամբ.
«Բայց ես չեմ ուզում, որ մենք ափսոսանքի զգացում ունենանք սիրո եւ համերաշխության, մեր մոտեցման թավշյա հեղափոխության վերաբերյալ: Որովհետեւ մենք ՀՀ-ում շատ շատերին տվել ենք հնարավորություն, շանս ժողովրդական Հայաստանում գտնել ժողովրդին ծառայելու ձեւը եւ միջոցները: Բայց, ցավոք, այսօր դեռ կան մարդիկ, որոնք փորձում են Հայաստանը դարձնել այնպիսի մի երկիր, որտեղ ոչ թե իշխանությունն է ծառայում ժողովրդին, այլ ժողովուրդը՝ իշխանությանը: Բայց իրենք էլ ասել են, որ Հայաստանում վերադարձ անցյալին չի լինելու: Եվ ես ասում եմ՝ վերադարձ անցյալին չի լինելու, վերադարձ անցյալի անցյալին չի լինելու, վերադարձ անցյալի անցյալին չի լինելու»:
Փաշինյանն իր խոսքում նշեց, որ կան ուժեր, որոնք փորձում են իրենց ազդեցությունն ունենալ ժողովրդի որոշման վրա, սակայն իրենք դա թույլ չեն տա. «Առաջին ընտրակեղծարարները երեկ արդեն ձերբակալվել են, եւ ես հույս ունեմ, որ կկալանավորվեն: Նրանք ովքեր կփորձեն ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն գործել, բոլոր նրանք հերթով հայտնվելու են բանտերում»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ