Վանաձորում Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքն ավարտեց արդեն ավանդույթ դարձած քայլերթով: Վանաձորի Հայքի հրապարակից Փաշինյանն աջակիցների հետ քայլեց դեպի Թումանյան հրապարակ: Ընթացքում մարդիկ էին մոտենում ու նկարվում:
Քայլերթի ժամանակ ոստիկանները շղթա կազմած հսկում էին երթի մասնակիցներին: Երբ երկու կին եւս փորձեցին մոտենալ, որպեսզի նկարվեն, նրանց թույլ տվեցին միայն Փաշինյանի հրահանգից հետո. «Մենք ֆեյսբուքով էլ ենք ձեզ հետ շփվում, ուզում ենք ձեզ հետ մի հատ նկարվենք, իյա: Ամեն օր մենք վատ բաներ ենք լսում ֆեյբուքով, բայց նկարվելու ենք»,- նշեց կանանցից մեկը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ