ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սահմանազատման եւ սահմանագծման առաջարկին։ Նա ասաց, որ դա պարտադիր պայման է, հարեւան բոլոր պետությունները, անգամ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող, հստակ սահմանագծում են իրենց սահմանները․ «Գուցե ուշացել ենք, մենք շուտ պիտի անեինք այդ բանը։ Այստեղ ոչ մի վտանգ գոյություն չունի»։
Հարցին՝ Ադրբեջանի սահմանների ճանաչումն ի՞նչ ազդեցություն կունենա Արցախի խնդրի վրա, Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Այդ հարցը միշտ է եղել։ 30 տարի կա, Ադրբեջանը միշտ պնդել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե Արցախի ճակատագրի վրա ի՞նչ ազդեցություն կունենա դա, ես չեմ կարող ասել, որովհետեւ ես չգիտեմ Հայաստանի պարտնյորների տեսակետները։ Եկեք մի բան էլ ֆիքսենք՝ մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, ավելի վատ բան է տեղի ունեցել։ Եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս բերվեց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել՝ որպես հակամարտող կողմ։ Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում։ Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ։ Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանրն այն է, որ մենք գուցե այլեւս խաղացող չենք»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Կարախանյանի ֆեյսբուքյան էջից: