«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները քարոզարշավը հինգշաբթի՝ հունիսի 10–ին շարունակվեց Սյունիքի մարզում։ Սյունիքի մարզկենտրոնում դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանին եւ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին դիմավորեց եւ ուղեկցեց Կապանի նախկին քաղաքապետ, հանրապետական Աշոտ Հայրապետյանը։
Հանդիպումը կայացավ մշակույթի պալատի փոքր դահլիճում։ Նկատենք, որ 150 տեղանոց դահլիճում դատարկ աթոռներ չկային ու չնայած լրացուցիչ աթոռներ էին ավելացրել, դաշինքի համակիրներից ոմանք ստիպված էին կանգնած հետեւել հանդիպմանը։
Մեկ րոպե լռությամբ հարգելով բոլոր զոհվածների հիշատակը, հանդիպումը բացեց Արթուր Վանեցյանը։
Կարդացեք նաև
Ըստ նրա, անվտանգությունը իրենց առաջնային օրակարգն է, դա առավել ընդգծված է հատկապես Սյունիքում եւ դաշինքը ունի լուծումներ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ։«Առաջնահերթ պետք է կապիտուլյանտին հանենք իր աթոռից, որից հետո կիրականացնենք մեր ծրագիրը, զարգացնելով նաեւ տնտեսությունը»,–ասաց նա։
Սերժ Սարգսյանը նախաբանի խոսք չասեց, պարզապես առաջարկեց ժամանակ չծախսել ու հանդիպումը շարունակել հարց ու պատասխանի ձեւաչափով։ «Համոզված եմ, շատ հարցեր կունենաք, իսկ եթե չլինեն հարցեր, ապա մենք կխոսենք։ Ասածս չի նշանակում, որ պարոն Վանեցյանի ասածը ժամանակի վատնում էր»,–եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները` տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ