«Հայաստանը պետք է ազգային ավիափոխադրող ունենա: Պատերազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ խնդիր է»,- այսօր Թալինում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ իր նախագահության շրջանում ազգային փոխադրողը միայն եվրոպական յոթ ուղղություններով չվերթներ էր իրականացնում, իսկ ուղեւորահոսքը գերազանցում էր մեկ միլիոնը:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է ինչ-որ հայրենական ավիաընկերության օգնել, ոտքի կանգնեցնել, որպես ազգային փոխադրող:
Անդրադառնալով ավիացիայի վիճակին էլ՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ երեք տարում կործանեցին եղածը. «Իմ ունեցած տեղեկություններով՝ կառավարումն ընդհանրապես փլուզեցինք: Մտածում են, եթե մարդը տոմս է վաճառել, կարելի է նշանակել քաղավիացիայի վարչության պետ: Դա նշանակում է, որ նրանք ընդհանրապես չեն հասկանում՝ ի՞նչ է կառավարումը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ