Այսօր Վանաձորում համակիրների հետ հանդիպման ժամանակ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հորդորեց հունիսի 20-ին ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանին քվե չտալ. «Դուք կարող եք «Ազատություն» կուսակցությանը չընտրել, ոնց ուզում եք արեք, մենակ Նիկոլին չընտրեք, միայն դա եմ խնդրում: Կմռմռաք, կլացեք: Ոնց որ 2018-ին էի հիշեցնում, որ կմռմռաք, մռմռացիք, Ղարաբաղը մռմռաց:
Հիմա էլ եմ ասում, չնայած ինձ ասում են վատ բաները կանխագուշակելու հատկություն ունի: Այո, եթե այդ տղան ընտրվի, ես ենթադրում եմ, որ հայ ժողովուրդն աշխարհի երեսից կվերանա, հայոց պետականությունը կվերանա»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ