Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերութուններ ենք ունենալու, իսկ Քոչարյանն իրատես չէ, նրա տեսադաշտի կենտրոնն ինքն է»․ Տեր-Պետրոսյան

Հունիս 10,2021 21:35

«Այո ես նրան համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող վտանգը, որովհետեւ ես վստահ եմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, գալու է մի օր, որ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերություններ նույնիսկ իր ընտանիքը չի կարողանում․․․»,-այսօր հրավիրված ասուլիսում այսպես արձագանքեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան հարցի՝ էլ ի՞նչ վտանգ կա, որ առաջին նախագահը Նիկոլ Փաշինյանին ավելի մեծ սպառնալիք է համարում Հայաստանի համար, քան Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող վտանգներն են։

Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահ է՝ գալու է այդ օրը, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանը նորմալ հարաբերություններ է ունենալու, բարիդրացիական հարաբերութուններ․«Որովհետեւ դա միայն երկկողմանի չէ, դրանում շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, առաջին հերթին՝ Ռուսաստանը։ Նրան ձեռնտու է հիմա, որ հաշտություն կայանա Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ամբողջ աշխարհին է դա ձեռք տալիս։ Դա է լինելու։ Բայց դրա համար պետք է Հայաստանում նորմալ իշխանություն լինի, եթե նորմալ իշխանություն չեղավ, եթե Նիկոլը մնաց, գիտենք արդեն ինչ է լինելու։ Ռոբերտը՝ նույնպես։ Սերժը չի էլ հավակնում։ Ռոբերտ Քոչարյանը նույնպես իրատես չէ, նրա տեսադաշտի կենտրոնն ինքն է, իրենից բացի ոչինչ չի տեսնում, իրեն թվում է ինքն ամեն ինչ կարող է անել։ Թող անի, տեսել ենք նրա արածը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930