«Շատ ուժեր կան, որ այսօր ձեզ ուզում են համոզել, որ դուք 2018-ին սխալ ընտրություն եք կատարել…Եկեք բանավեճի: Այն, ինչ ես բովանդակային ասել եմ, որեւէ բովանդակային հակադարձում չի եղել: Ես պետք է արդեն ներողամիտ գտնվեմ մեր մի շարք քաղաքական հակառակորդների նկատմամբ, որովհետեւ ինձ արդեն հաջողվել է նրանցից ոմանց, եթե չասեմ շատերին հասցնել հոգեխանգարմունքի: Նրանք արդեն հոգեհիվանդի տպավորություն են թողնում»,- այսօր Ալավերդիում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորեց բարձր կատարել այն ընտրությունը, որը կատարել են 2018-ին: Նա դժգոհեց, որ իմքայլական պատգամավորների վրա փորձել են բարոյահոգեբանական ճնշումներ գործադրել, դագաղներ են դրել տան մոտ, փորձել են կաշառել: Բայց «Իմ քայլը» խմբակցությունը անսասան կանգնեց ու պահեց մանդատները. «Աստվածաշունչն ասում է՝ մի՛ նետեք մարգարիտները խոզերի առաջ: «Իմ քայլը» խմբակցությունը ձեր տված սրբազան մանդատը չնետեց խոզերի առաջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ