Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը եղել է Շուշիի պատասխանատուներից մեկը, ես հրաման եմ տվել Շուշին հանձնել, ինքն էլ կատարե՞լ է». Փաշինյան

Հունիս 10,2021 21:07

Հայաստանի բոլոր նախկին նախագահները ինձ մեղադրում են, որ ես չեմ համաձայնվել, որ Ղարաբաղը մատնվի Նախիջեւանի ճակատագրին: Եթե մեղավոր եմ, ժողովուրդ ջան, դատե՛ք ինձ, գնդակահարե՛ք ինձ, ես գնդակահարության պատի տակ խոնարհ կկանգնեմ: Բայց ես համարում եմ, որ արել եմ ամեն հնարավորը: Բայց Հայաստանի ներսից շատ շատերն իրենցից կախվածն են արել, որ հայկական կողմը այս պատերազմը չկարողանա հաղթի»,-Լոռու մարզի Օձուն համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ կառավարության մոտակայքում հազարավոր հրոսակներ էին ծվարել ու պատրաստ սպասում էին, որ կառավարության շենքը գրոհեին. «Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք, ա՛յ գրոհողներ: Այսօր էն մեկն եկել, ասում է՝ ես կասկածներ ունեմ, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է: Բա իհարկե դիտավորյալ հանձնվել է, որ դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, Հանրապետության հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել: Բա ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին, ինչի է հանձնել: Սեյրան Օհանյանը եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը: Հիմա նախկին ԳՇ պետը իրենց թիմում է, թող կանգնի ասի՝ ո՞վ է հրաման տվել, կանգնի ասի՝ ասել եմ Շուշին հանձնի: Այսինքն, ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»:

Մի օձունցի Փաշինյանին առաջարկում էր, թե «Աշոտի կողքից անցի, արի ինձ տար Աշոտի տեղը գերի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930