Արդյոք խորհրդարան անցնելուց հետո ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը մանդատը կվերցնի, թե կփոխանցի մեկ ուրիշին։ Այսօր ասուլիսում այս հարցին ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանը հումոր արեց․ «Նայած՝ ինչ կտան, բա ձրի՞ տամ մանդատը»։
Իսկ հարցի լուրջ պատասխանը հետեւյալն է․«Իհարկե պիտի դուրս գամ։ Եթե մեծամասնություն ստանանք՝ ես դուրս չեմ գա։ Դուք համաձա՞յն եք դուրս չգամ»։ Դահլիճում ծափողջույններ հնչեցին։
1-ին նախագահն այսօր հաճախ էր կատակում, մեկ լրագրողին ասում էր՝ հարցը թարգմանեք լատիներեն, որպեսզի հասկանամ։
Իսկ ասուլիսի ընթացքում, երբ նրա խոսնակը նշեց, որ արդեն վերջին մեկ-երկու հարցը պետք է տալ, Լեւոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց․«Չէ, ինչի, ոնց որ հավեսի եմ ընկնում»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքներից մեկին էլ Տեր-Պետրոսյանն ասաց․«Լսեք, մի բան ասեմ՝ արդեն կջղայնանամ, հա, ես Նիկոլ Փաշինյանի մեկնաբանը չեմ, ախպեր ջան»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ