Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

1-ին նախագահ․ «Քոչարյանը ճիշտ է, ինքը ճգնաժամային կառավարիչ է, ինքը ճգնաժամեր ստեղծում է, հետո կառավարում է»

Հունիս 10,2021 20:45

Ճգնաժամային պահերին հրավիրում են տեխոնկրատի, որը կարողանում է ճգնաժամից դուրս գալ, հետո նորից իշխանությունը հանձնի քաղաքական իշխանություններին։ Սա էր այն պայմանն ու գաղափարը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին՝ միավորվել ընտրական պայքարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, եւ երեքից որեւէ մեկը որեւէ պաշտոն չպետք է զբաղեցներ։ Այս մասին այսօր լրագրողների հանդիպմանն ասաց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Եթե մենք անցնենք խորհրդարան, մենք էլ ամեն ինչ անելու ենք, գուցե նաեւ ուրիշ ֆրակցիաներ էլ, որպեսզի քաղաքական դեմքերից ոչ մեկը, ո՛չ Ռոբերտը, ո՛չ Նիկոլը, ո՛չ երրորդը, Ծառուկյանը, չպետք է լինեն վարչապետ։ Պետք է գտնվի ճգնաժամային կառավարման կառավարության կառավարիչ, տեխնոկրատ։ Սա մեզ համար սկզբունք է։ Քաղաքական դեմքի դրեցիք՝ Հայաստանը կկործանվի ուղղակի, չի դադարելու այս փողոցային պայքարը, որը կարող է վերաշվի զինված պայքարի»,-ասաց Տեր-Պետրոսյանը։

Հիշեցմանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ինքն է ճգնաժամային կառավարիչն ինքն է, 1-ին նախագահն այսպես արձագանքեց․«Այո, ճիշտ է, ինքը ճգնաժամային կառավարիչ է, ինքը ճգնաժամեր ստեղծում է, հետո կառավարում է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930