Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ԱԺ մենք անցնենք, Նիկոլը, Ռոբերտն ու ուրիշներն էլ, որեւէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձեւավորելու»․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Հունիս 10,2021 20:20

«Ի՞նչ է նշանակում իմ շնորհիվ: Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ ծնողական ժողովի նախագահը, իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր, ես չեմ ծնել ոչ մեկին»,-այսօր հրավիրված ասուլիսում այսպես արձագանքեց 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարածված պնդմամւ, թե  Ռոբերտ Քոչարյանն ու  Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանն ասպարեզ են եկել իր շնորհիվ։

Արդյոք դեռ պատրա՞ստ է համագործակցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես որ վերջերս առաջարկել էր՝ միասին մտնել ընտրական պայքարի մեջ՝ Փաշինյանին հեռացնելու համար, այս հարցին ի պատասխան էլ պարոն նախագահն ասաց․ «Պարզ է, որ իմ առաջարկը մերժվել է, եւ այլեւս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն է, Ռոբերտն էլ, ուրիշներն էլ, որեւէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձեւավորելու։ Մենք կնայենք, կտեսնենք, ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաների»։

Ճշտող հարցին՝ եթե Ազգային ժողվում  լինեն Քոչարյանի ղեկավարած դաշինքն ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը, եւ եթե վարչապետ ընտրելու հարց լինի, Կոնգրեսն   ո՞ւմ հետ դաշինք կկազմի, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Գիր-ղուշ կգցենք, կորոշենք։ Դա հիմիկվա խոսելու բան չէ։ Կստեղծվի նոր իրավիճակ, եւ մենք լուրջ կվերաբերվենք այդ իրավիճակին, կփորձենք սխալ որոշում չկայացնել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930