Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ»-ն իր դիտորդական առաքելությունն սկսեց նախաքարոզարշավային շրջանի երկարաժամկետ դիտարկմամբ՝ 2021 թ․ մայիսի 1-ից մինչև հունիսի 6-ը ժամանակահատվածում

Հունիս 10,2021 21:01

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իր դիտորդական առաքելությունն սկսեց նախաքարոզարշավային շրջանի երկարաժամկետ դիտարկմամբ՝ 2021 թ․ մայիսի 1-ից մինչև հունիսի 6-ը ժամանակահատվածում։

Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում դիտարկումն իրականացվել է 24 դիտորդի կողմից, որոնց հիմնական արձանագրումներն ու խախտումների որոշ դրսևորումներ ամփոփված են ներկայացվող զեկույցում։

«Անկախ դիտորդ» դաշինքի 2021 թ․ երկարաժամկետ դիտարկումն իրականացվում է 2 փուլով։

2021թ․ մայիսի 1-ից մինչև նախընտրական քարոզչության օրենքով սահմանված ժամանակահատվածի մեկնարկի դիտարկում,

երկրորդ փուլը՝ նախընտրական քարոզչության օրենքով սահմանված ժամանակահատվածի՝ 2021թ․ հունիսի 7-ից 18-ի  դիտարկում։

Առաջին փուլի դիտարկումն իրականացվում է Հանրապետության ողջ տարածքում՝ մարզերի և Երևան քաղաքի առանձին վարչական շրջանների մակարդակով և դիտարկման հիմնական խնդիրներն են․

Հավաքների դիտարկում, որը ներառում է ինչպես ընտրությունների հետ ուղղակի կապ ունեցող, այնպես էլ սոցիալական խնդիրների բարձրաձայնման կամ այլ քաղաքական օրակարգերով հավաքների, երթերի, բողոքի այլ ակցիաների դիտարկում, հնարավոր դերակատարների և նրանց գործունեության քարտեզագրում

Կուսակցությունների գրասենյակների դիտարկում, հանդիպումներ, հարցազրույցներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Պետական կառույցների և համայնքային նշանակության կառույցների, համայնքապետարանների, բնակավայրերի կամ վարչական շրջանների ղեկավարների գործողություների դիտարկում,

Բարեգործական գործունեության դիտարկում, որը կարող է առնչվել ընտրողների կաշառմանը,

Նախընտրական ժամանակահատվածում աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրների դիտարկում,

Ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքների դիտարկում,

Հարցազրույցներ քաղհասարակության տեղային կազմակերպությունների հետ և տեղեկատվական աղբյուրների համալրում,

Մարզային թերթերի, ռադիոների, հեռուստատեսությունների քաղաքական հաղորդաշարերի, հաղորդումների, հոդվածների արձանագրում՝ առկայության դեպքում։

Ամբողջական զեկույցը՝ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930