Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզաբանեց, թե ինչու է ժամանակին գովել Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին։
Լրագրողը հիշեցնելով Տեր-Պետրոսյանի 2020 թվականի ապրիլին գրած «Պատերազմական իրավիճակի թելադրանքով» հոդվածը, որտեղ պարոն նախագահը իշխանություններին գովել է, քննադատել՝ ընդդիմությանը, հետաքրքրվեց՝ երբ նախագահի համար պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է, ինչպես 1-ին նախագահն էր վերջերս բնութագրել Փաշինյանին։ Տեր-Պետրոսյանն իշխանություններին գովել է համավարակի դեմ պայքարի թեժ շրջանում։
«Համավարակի հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհի համար անակնկալ էր, ոչ մի երկիր պատրաստ չէր, երկրներ եղան, որոնք մեզանից շատ ավելի ծանր վիճակում էին։ Եւ դա իսկապես պատերազմ էր առանց ֆրոնտի, ո՛չ ճակատ կար, ո՛չ թիկունք։ Այդ ժամանակ ես գնահատել եմ ոչ թե Նիկոլին, ես գնահատել եմ Թորոսյանին եւ Ավինյանի աշխատանքը, նա էր պարետ։ Եւ ես չեմ զղջում, այդ մարդկանց պետք էր խրախուսել, որովհետեւ ամեն տեղից հարվածում էին։
Լսեք, ինչքան ուզում եք՝ հարվածեք, այդ գործն անողներն իրենք են, ուրիշ անող չկա, ես այո, նրանց քաջալերեցի»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ