Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է իր ապոկալիպտիկ քննադատությունները, բայց չի ասում՝ լավ, իր պատկերացումը Ղարաբաղի հարցի մասին այդ կետից ո՞րն էր». Փաշինյան

Հունիս 10,2021 19:01

«Ես առաջարկում եմ, որ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը պատասխանեն մի հարցի: Հիմա արդեն Սերժ Սարգսյանի ձեռամբ բացվել է 2018-ին բանակցային իրադրությունը: Ըստ էության, Հայաստանին առաջադրվում էր «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձեւը: Թող իրենք կանգնեն ասեն, թե իրենք այդ պահից սկսած ի՞նչ գործողություններ էին անելու, ի՞նչ տրամաբանությամբ էին անելու: Երբ հարցնում են՝ ո՞նց էիք դուք լուծելու Ղարաբաղի հարցը, ասում են՝ դե մենք ինֆորմացված չեք: Դուք ինֆորմացված եք՝ 96-ից սկսած:

Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է իր  ապոկալիպտիկ քննադատությունները, բայց չի ասում՝ լավ, իր պատկերացումը Ղարաբաղի հարցի մասին այդ կետից ո՞րն էր: Երբ Հայաստանին, ըստ էության, ասվում էր, որ 7 շրջանները պետք է տալ ու ադրբեջանցիները ներքին տեղահանվածի անվան տա պետք է վերադառնան Ղարաբաղ ու Ղարաբաղի կարգավիճակը տեսանելի հարյուրամյակում անգամ չի ճշգրտվելու, ո՞նց էին իրենք պատկերացնում լուծումը»,- Լոռու մարզի Օձուն համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ լուծումը մեկն էր՝ 2018-ի դրությամբ մեր երկիրը դիմակայունության ու մարտունակության բարձր մակարդակ պետք է ունենար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930