Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խումբը շուտով կվերսկսի աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կվերսկսի աշխատանքները,՝ համապատասխան առաջնորդների եռակողմ պայմանավորվածության»,- ասել է նա:
Զախարովան նաև հույս է հայտնել, որ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականազերծման աշխատանքները կարագանան:
«Մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացը կարագանա»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ