Լրահոս
Օրվա լրահոսը

Յաղդանում կինը փորձեց Փաշինյանի աջը համբուրել, թե՝ Հիսուսի տանջանք ես տանում չարիքի դեմ. «Փաշինյան ջան, դրանց մի հատ ոչնչացրու, իզ ու թոզները չերեւա»

Հունիս 10,2021 17:58

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավը Լոռու մարզում շարունակվում է:

Որպես հունաբնակ հայտնի Յաղդան համայնքում Նիկոլ Փաշինյանին տեսնելով՝ հավաքված կանայք նախ կշտամբեցին, թե՝ ժամը 12-ից քեզ ենք սպասում: Իսկ Փաշինյանը «ուշացել» էր մոտ 5 ժամ:

Ուշագրավ էր, որ կանանցից մեկը պինդ գրկել էր Փաշինյանին, մյուսը սպասում էր իր հերթին ու երբ հանդիպեց, փորձեց Փաշինյանի աջը համբուրել: Վերջինս ձեռքը հետ քաշեց ու թույլ չտվեց:

Յաղդանցիները Փաշինյանին ասացին. «Պարո՛ն Փաշինյան, դու եկար, Հիսուսի տանջանք տարար չարիքի դիմաց, բայց ժողովուրդը ձեզ հետ է ամեն դեպքում: Փաշինյան ջան, դրանց մի հատ ոչնչացրու, իզ ու թոզները չերեւա»:
Փաշինյանին Հիսուսի հետ համեմատողն ասաց. «Էս փոքր խանութի տերը ես եմ, ձեզանից առաջ վերեւից ասում էին՝ մեզանից պահանջում են. տարվա սկզբից կաշառք էին ուզում, տարվա վերջին ուզում էին, վերեւից պահանջում էին: Իսկ հիմա ձեր օրոք՝ ոչ մի բան: Պաժառնին (հակահրդեհային ծառայություն) գալիս էր, սանէպիդկայանը գալիս էր, հարկայինը գալիս էր, թե՝ փող տվեք, փող տվեք, վերեւը պիտի տանք: Այս փոքր խանութով գիտե՞ք ինչքան եմ տվել: Շնորհակալ եմ ձեզ, որ այս 3 տարվա մեջ ոչ մի բան չկա, ուղղակի հուզվում եմ, որ ասեմ՝ ձեր օրոք լավ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930