2021 թվականի հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել չորս երիտասարդ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը Սևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները նույն քաղաքում գործող մանկապարտեզի հարակից տարածքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական ծանր վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա և 19-ամյա երիտասարդները ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին