Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել ընտրություններին, ԿԸՀ-ն մերժեց նրա գրանցումը

Հունիս 10,2021 17:30

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժեց ՀԴԿ ցուցակում ընդգրկված, կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին՝ ընտրական ցուցակում գրանցելու հարցը: Տիգրան Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով ՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։

Տիգրան Արզաքանցյանի՝ երկրից բացակայությունները հարգելի են համարվել, քանի որ տեղեկանք է տրամադրել Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարանում սովորելու մասին, իսկ այդ դեպքում օրենքը չի սահմանափակում թեկնածուի առաջադրումը: Սակայն տեղեկանքում նրա ուսուցման ժամկետները չեն համընկնում, և ներկայացրած 3 տեղեկանքներում ժամկետների հետ կապված անճշտություններ կան. խոսքը մի դեպքում 7 ամսվա տարբերությունների մասին է, մեկ այլ դեպքում՝ ԲՈՒՀ-ի ռեկտորի պատասխանում հաստատվում է Արզաքանցյանի ուսումնական հաստատությունում ուսանելու փաստը, սակայն նշվում է, որ դա եղել է 2011-ի սեպտեմբերից մինչև 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը: Դրանից հետո նա հեռացվել է համալսարանից` պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ փաստաթղթերում կան նաեւ ակնհայտ կնիքի տարբերություններ։ Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ այդ առիթով ԿԸՀ նախագահի հարցերին պարզաբանումներ ներկայացնել, նա 24 ժամ ժամանակ խնդրեց՝ պարզաբանումներ տրամադրելու համար, սակայն, ժամկետի սղության պատճառով ԿԸՀ-ն մերժեց ժամանակի տրամադրումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930