Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղան ԲՀԿ-ի խոստացած բնակարանները

Հունիս 10,2021 17:10

2017-ի, նաեւ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն խոսում էր սոցիալական բնակարանաշինության մասին, Աբովյան քաղաքում նաեւ տարածք հատկացվեց եւ ընդամենը: ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ եղավ այդ խոստումը կամ այն դեռ ուժի մե՞ջ է: Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մայիսի 17-ին ես գտնվում էի Մոսկվայում, ԱԺ պատվիրակության կազմում: ԵԴ Պետդումայի նախագահն ընդունեց մեր պատվիրակությանը եւ այդ նույն հարցը ամենաբարձր մակարդակով տվեցին, քանի որ խոսք էր գնում նաեւ ռուսական դպրոցի եւ ռուսաց լեզվի կարգավիճակի մասին: Ասացին՝ էդ որ Ծառուկյանը ռուսական դպրոց եւ շենքեր էր կառուցում, ի՞նչ եղավ, ինչո՞ւ կանգնեցրեցին: ՌԴ դումայի պատգամավոր Կալաշնիկովը (լուսանկարում) ինձ հորդորեց պատմել՝ ինչ է եղել, ես էլ դեմքս ուղղեցի դեպքի իմքայլականների ղեկավարությունը. որեւէ արձագանք չեղավ: Այսինքն, մարդիկ նույնիսկ չեն էլ հասկացել, որ այդ բնույթի շինարարությունը կանգնեցնելով ինչ-որ անհիմն, պրիմիտիվ պատճառներով, սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքին: Եվ երբ մենք դիտարկում ենք ՌԴ-ին մեր անվտանգությանը երաշխավոր ու չենք մտածում, թե ինչ ենք անում կամ ինչ չենք անում, որ այդ երաշխիքների վրա քար չգցենք: Չկա պետական մտածողություն, թե դու քո ռազմավարական գործընկերոջ հետ ի՞նչ ես անում»:

Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ իշխանության գալուց հետո, իրենք նման ծրագրերը բազմապատկելու են, որպեսզի մարդկանց ու երկրի ողնաշարն ուղղվի, որպեսզի Հայաստանից չարտագաղթեն:

Նա նաեւ հավելեց, որ այդ հանդիպումից մի քանի օր հետո, երբ ՌԴ Պետդումայում արդեն Գագիկ Ծառուկյանի հետ էին հանդիպումներ ունենում, Դումայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել ԲՀԿ-ին, ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի ջանքերի համար. «1,5 տարի առաջ համատեղ նիստ ենք արել Պետդումայի պատգամավորների հետ, Վլադիկավկազում, արդեն մեկ տարի առաջ ՌԴ կառավարությունը տրամադրել է 2,5 միլիարդ ռուսական ռուբլի եւ այսօր Լարսով ոչ թե անցնում է 180 բեռնատար՝ երկու ուղղությամբ, այլ 950 մեքենա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930