Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 1-ին նախագահ․«Այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր ստորագրել, քան դրանից հետո՝ այս ամբողջ 23 տարիների ընթացքում»

Հունիս 10,2021 17:02

ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ո՞րն էր հիմնական խոչընդոտը, որ մինչ իր հրաժարականը հնարավոր չեղավ հաղթանակն ամրագրել եւ այսօր ՀՀ-ն կանգնած է նման խնդրի առաջ, ասաց․ «Հաղթանակը ես ամրագրած փոխանցել եմ հաջորդ իշխանություններին։ Այդ մասին շատ երկար եմ խոսել։ Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում չպետք է ինձ թույլ տային այդ ծրագիրն իրականացնել, ոչ մի դեպքում։ Ես չեմ չափազանցնում, եթե ես փորձեի դա անել՝ սկսվելու էր քաղաքացիական պատերազմ Հայաստանում։ Դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»։

Հարցին՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ էր այդ պահին ստորագրել, պարոն նախագահը պատասխանեց՝ այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան դրանից հետո այս ամբողջ 23 տարիների ընթացքում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930