Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուզում ենք ստեղծել հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզված ենք՝ բոլոր ոլորտներում սնուցողը ուժը կարող է լինել հայրենադարձությունը». Կարին Տոնոյան

Հունիս 10,2021 17:06

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ օրը՝ հունիսի 9-ին, «5165» շարժումն իր հանդիպումները սկսեց Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում: Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման հիմնադիր անդամները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը:

«Մենք մեր շուրջ հավաքել ենք լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։ Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որն իսկապես ուզում է ծառայել Հայրենիքին։ Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա այդպիսին էլ կլինի ժողովուրդը։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ, այլ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա ազատագրական պայքար է»,- նշեց Կարին Տոնոյանը։

«5165» շարժման անդամները շրջեցին քաղաքով, լսեցին քաղաքացիների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։

ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանը կարևորեց Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներգրավվածությունը.

«Մենք ուզում ենք ստեղծել Հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզված ենք, որ բոլոր ոլորտներում սնուցողը ուժը կարող է լինել հայրենադարձությունը։ Մեր ծրագրերը թեկուզ 20 կամ 100 հոգով պետք է իրականացնենք, քանի որ դրանք միտված են ազգային հզոր պետության ստեղծմանը։ Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, սակայն մեր մշակույթը և մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին մեզ պահել են` ստանձնելով մեր պետականության դերը: Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, մեր եկեղեցու, մեր ինքնության, ավանդույթների և արժեքների հանդեպ»։

Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում «5165» շարժման անդամները քաղաքացիների հետ հանդիպեցին նաև Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Խոսեցին ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունների, կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին: Առանձնակի ուշադրություն դարձվեց սահմանին տիրող իրավիճակին և պատերազմի նման ելքի պատճառների մասին:

«5165» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930