«Ոստիկանությունն էլ է մեղք, տուն-տեղ թողած, քսանչորս ժամ կանգնում են փողոցներում՝ հրմշտում»,-այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Մինչ ոստիկանության մասին խոսելը, պարոն նախագահը ԱԳՆ-ի հրաժարականների մասին կարծիք հայտնեց, նշելով՝ նախարարն ու տեղակալներն արել են այն, ինչ թելադրել է Նիկոլ Փաշինյանը, արեցին ու զզվեցին, հրաժարական տվեցին, մեղք են։
Ապա Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ պետական համակարգում ամենաշատը մեղք են ոստիկաններն ու ոստիկանությունը․«Կարծում եք իրենց շա՞տ է դուր գալիս ժողովրդին հրմշտել, արժանան նրանց թուքումուրին։ Եթե կուզեք իմանաք, գուցե ներսում ամենաշատը Նիկոլի դեմ կատաղած են հենց ոստիկանները, ովքեր անընդհատ անարգանքների են ենթարկվում ժողովրդի կողմից»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ