Լոռու մարզում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը շարունակվում է: Տաշիր համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց զինվորներին ելակ տալու հետ կապված մեկնաբանությունների մասին. «Ասում են՝ հա, բանակին ելակ տվեցին…կներեք, այս ժողովուրդը առաջ էլ էր բանակին ելակ տալիս, բայց ի տարբերություն մեզ, դուք այդ ելակները մկան նման գողանում, տուն էիք տանում: Մի հատ նախկին կոռումպացված գեներալ էլ կա, մեր մասին խոսում է, ասում է՝ այդ ուռոդները: Բարեկամ, ասա դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ ուռոդ ես ասում»:
Փաշինյանն ասաց, որ ժողովրդից ստացած իշխանությունը չեն ուզում թողնել անտեր, թողնել ամեն պատահածի, դրա համար էլ պայքարում են. «Եթե դուք ուզում եք, որ փոխվի կառավարությունը, գնացեք ու կայացրեք ձեր որոշումը»:
Կարդացեք նաև
Տաշիրցիներին Փաշինյանը խոստացավ ընտրվելու դեպքում փակել ընդմիշտ այն խորովածանոցնրը, որոնք ընդդիմադիրները բացել էին Երեւանի կենտրոններում. «Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ-ն ընտրություններում ստանա առնվազն 60% ձայն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ