Արտաքին գործերի նախարարությունը ջախջախված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն՝ անդրադառնալով արտաքին գործերի նախարարի եւ տեղակալների հրաժարականներին։
Պարոն նախագահն ասաց, որ ԱԳՆ-ն ոչինչ չի կարող անել երբեւէ, նա ընդամենը երկրի ղեկավարի հանձնարարությունները կատարող մարմին է․ «Արտաքին գործերի նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն, ինչպիսի բան է թելադրում Նիկոլ Փաշինյանը՝ դա են անում։ Արեցին, արեցին, արդեն զզվեցին դրանից էլ, տեսան, որ ընկնում են շատ անհարմար վիճակի մեջ։ Դրա համար հրաժարականների շարան սկսվեց։ Երբեք որեւէ արտաքին գործերի նախարարության չի կարելի մեղադրել։ Կարելի է մեղադրել միայն այն դեպքում, եթե պետության ղեկավարի հրահանգները սխալ է կատարում կամ չի կատարում։ Այդ դեպքում ուղղակի շպրտում են այդ նախարարներին դուրս։ Մեղք ենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ